Կարլսենն այլևս հանդես չի գա Նորվեգիայի շախմատի հավաքականի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Կարլսեն

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը դուրս է եկել Նորվեիայի շախմատի ֆեդերացիայի կազմից։

Պատճառը Կարլսենի և ֆեդերացիայի միջև անհամաձայնությունն էր հովանավորի նկատմամբ՝ ի դեմս օտարերկրյա բուքմեյքերական ընկերության, որը ժամանակին օգնություն էր առաջարկում Նորվեգիայում մանկապատանեկան շախմատի զարգացման գործում:

 Այնուամենայնիվ օգնությունը մերժվել է, քանի որ Թագավորությունում արգելված է արտասահմանյան բուքմեյքերական ընկերությունների գովազդը, իսկ Կարլսենն աջակցում էր ընկերությանը։

Կարլսենն այլևս չի կարող հանդես գալ Նորվեգիայի հավաքականի կազմում, մասնավորապես այնպիսի մրցաշարերում, ինչպիսին, օրինակ, համաշխարհային օլիմպիադան է: