Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու 06-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Հասարակություն

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Մասիս քաղաքից դեպի Ռանչփար գյուղ տանող ճանապարհահատվածի 2-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 95 QA 095 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 35 ZZ 407 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն: