Փոխնախարարի ազատումը կապված է կառուցվածքային հնարավոր փոփոխություններով. ԱՆ պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

աննա

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել փոխնախարար Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատվելու վերաբերյալ՝ նշելով, որ դա պայմանավորված է եղել բացառապես կառուցվածքային հնարավոր փոփոխություններով։

«Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում: Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»,– ասվում է պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանին։