Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ և ապահով երկրների 10-յակում է․ «Gallup»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Հայաստան

«Gallup» ամերիկյան ինստիտուտը, որը զբաղվում է հասարակական կարծիքի ուսումնասիրմամաբ,  հրապարակել է բնակչության ընկալումներով աշխարհի ամենաանվտանգ երկրների ամենամյա զեկույցը (Law and Order Index 2019): 

Ըստ հարցման՝ Հայաստանն ամենից ապահով երկրների ցանկում 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Հայաստանում հարցվածների 89 %-ը պատասխանել է, որ իրենց անվտանգ են զգում: Նույնքան մարդ նույն պատասխանն է տվել նաև Շվեյցարիայում՝ կիսելով 6-րդ և 7-րդ տեղերը:

Առաջին հորիզոնականում Սինգապուրն է (94 %), ապա Նորվեգիան (93 % ), ԱՄԷ-ն (93 %), Սլովենիան (90 %)  և Թուրքմենստանը (90 %): Վերջին հորիզոնականում Աֆղանստանն է:

Ըստ «Անվտանգության ինդեքսի»՝ Հայաստանը 85 բալ է հավաքել՝ կիսելով 11-րդ տեղը Ֆրանսիայի, Իռլանդիայի, Շվեդիայի, Ճապոնիայի, Սաուդյան Արաբիայի և Մյանմայի հետ: