ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անձնական երաշխավորության հիման վրա ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին օգնական Արսեն Բաբայանն ազատ է արձակվել։ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախկին պաշտոնյան ասել է, որ լավ է։
«22 ապօրինի անազատության մեջ եմ գտնվել, գնամ տուն, ավելի ուշ կխոսենք»,- ասել է Արսեն Բաբայանը։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին օգնականը մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։