Մ-19 Եվրո-2020-ի մրցաշարի մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ ներկայացուցիչը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Նոյեմբերի 13-ից 19-ը Իտալիայում կանցկացվի ՈւԵՖԱ 2020թ․ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման 6-րդ խմբի հանդիպումները։

Խմբում ընդգրկված են Իտալիայի, Կիպրոսի, Մալթայի և Սլովակիայի Մ-19 հավաքականները։

Մրցաշարի 6-րդ խմբի հանդիպումների մրցավարների տեսուչ է նշանակվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Կարեն Նալբանդյանը։