Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են 10 կմ երթարշավ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Զինծառայողների մարտական և ֆիզիկական պատրաստվածության ամրապնդման նպատակով նոյեմբերի 11-ին 1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են 10 կմ երթարշավ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Կազմակերպվել է հրաձգության գործնական պարապմունք հաստիքային տարբեր զինատեսակներից: