Սալահը վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Սալահ

Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը՝  «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը վնասվածք է ստացել։ «Լիվերպուլը»  հաղթանակ է տարել Մանչեսթերցիների նկատմամբ, խաղն ավարտվել է 3։1 հաշվով։

«Լիվերպուլում» անհանգստացած են, որ Սալահի մոտ կրկնվել է մեկ ամիս առաջ ստացած ոտքի վնասվածքը։ Եգիպտացի ֆուտբոլիստը կանցնի բուժզննում։

Սալահը ցանկացել է բուժզննում անցնել Եգիպտոսի հավաքականում, որը նոյեմբերի 14-ին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարին կխաղա Կամերունի հավաքականի հետ։

Տեսանյութեր

Live