Ստամբուլում իր տան առջև հայտնաբերվել է բրիտանական հետախուզության նախկին սպայի դին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

ԱՄՆ

Նոյեմբերի 11-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում իր տան առջև մահացած է հայտնաբերվել Անգլիայի հետախուզության նախկին սպաներից Ջեյմս Գուստաֆ Էդվարդ Լե Մեսուրիերը: Նա 2014թ. հիմնել էր «Mayday» փրկարարական խումբը, իսկ 2015թ. գրասենյակ բացել Ստամբուլում, որպեսզի աջակցի Սիրիայի նախագծին: Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ անգլիական բանակի նախկին սպան, որը ծառայություն է իրականացրել Սիրիայում, ինքնասպանություն է գործել՝ պատշգամբից ցած նետվելով: Իսկ անգլիական «Reuters» լրատվական գործակալությունը, հղում անելով մահացածի կնոջը, հայտնել է, որ անգլիացի նախկին սպան գիշերը քնաբեր է ընունել:

Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ դեռևս շարունակվում են աշխատանքները  դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ: Նոյեմբերի 12-ին Լե Մեսուրիերի գրասենյակ մի փաթեթ է ուղարկվել, որի վրա գրված է եղել «Նիհադ Սարմին» անունը:Ստամբուլի նահանգապետի խոսքով` սոցցանցերից ստացված տեղեկությամբ պարզ է դարձել, որ Նիհադ Սարմինը Սիրիայի Իդլիբի շրջանից է: 

Ջեյմս Գուստաֆ Էդվարդ Լե Մեսուրիերը 2016 թ. Սիրիայում քաղաքացիական պաշտպանություն իրականացնելու համար Անգլիայի թագուհու կողմից պարգևատրվել էր «ասպետ» կոչումով: