ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ինքաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Քոչարյանի գույքի նկատմամբ ապօրինի սահմանափակումների փաստը հայտնի է եղել դատախազին, ինչը դատավոր Աննա Դանիբեկյանը ճանաչել էր Քոչարյանի իրավունքների խախտում։
«Առ այսօր դատախազությունը որևէ գործողություն չի ձեռնարկել իրավունքների խախտումը դադարեցնելու վերաբերյալ», - ասաց Խուդոյանը՝ նշելով, որ Պետրոս Պետրոսյանը թույլ է տվել գործի կանխակալ քննություն։
Փաստաբան Հայկ Ալումյանն իր հերթին ասաց, որ միջնորդում է վարույթից հեռացնել Պետրոս Պետրոսյանին։