Հայկական գերեզմանոցներում հարսանյաց սրահ և զուգարան է կառուցվել․ Փայլանի ահազանգը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Մարդինի նահանգի Դարգեչիթ բնակավայրում հայկական և ասորական գերեզմանոցների տարածքում ազգային այգի և հարսանյաց սրահ կառուցելու փաստին: Այս մասին տեղեկացնում է bianet.org կայքը:

«Նախորդ տարի Վանի հայկական գերեզմանատանը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը զուգարան էր կառուցել տվել: Չնայած իմ հանդիպմանը մշակույթի նախարարի հետ և նրա հրահանգին, որ այդ զուգարանն ապամոնտաժվի, այն մինչև հիմա կանգուն է»,- նշել է Փայլանը:

Փայլանը նշել է նաև, որ Թուրքիայում անպատիժ մնացող ամեն բան կրկնվում է:

«Մեզ համար, իհարկե, շատ կարևոր է, որ մեր երեխաները խաղան այգում, սակայն մեծ անբարեխղճություն է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հողի տակ հանգչողների նկատմամբ: Հուսանք, իրավիճակը կկարգավորվի, կամ էլ եթե այն կանաչապատ տարածքի վերածվի, ուրեմն այդ հողի տակ հանգչող հայերի հիշատակին պետք է մի քար կամ խորհրդանիշ դրվի»,- ասել է նա: