Unibank

Unibank Mobile

Կանխվել է ինքնասպանության փորձ. անձը տեղափոխվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

.

Նոյեմբերի 12-ին, ժամը 11:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 62 շենքի 5-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները կանխել են Տիգրան Գ.-ի (ծնված 1988 թ.) ինքնասպանության փորձը, իսկ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է համապատասխան օգնություն: Տիգրան Գ.-ն տեղափոխվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

Տեսանյութեր

Live

Լրահոս