Իշխանության դեմ իրականացվող ակցիաները վճարվում և ուղղորդվում են. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

«Մեզ քննադատողների այլասերվածության մասին կարելի է հատորներով պատմել»,- 24News-ի հետ զրույցում այդ մասին ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա շեշտել է, որ իշխանության դեմ իրականացվող ակցիաներն ուղղորդված են և վճարվում են։ Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՅԴ երիտասարդներից բացի, ակցիաներին  մասնակցում են ՀՀԿ երիտասարդները, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի համակիրները։ 

«Իսկ ՀՅԴ-ն այժմ քաղաքական դիվիդենտ չի կարող վաստակել, թող կրկին փորձեն 5-7 տարի հետո», - հավելել է նա։  ԱԺ փոխնախագահը  խոսել է նաև Հանրային խորհրդի գործունեության և այլ հարցերի մասին։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։