Ավտովթար Չարենցավան քաղաքում. մեքենան կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

վթար

Նոյեմբերի 12-ին, ժամը 17:09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կենցաղի տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կենցաղի տան մոտակայքում բախվել են «Mercedes-Benz E» և «Mercedes-Benz G500» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz G500» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: