Հռոմի Պապը ցավակցել է Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվի և նրա հոր սպանության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

.

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս իր ցավակցություններն է հայտնել Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանի և նրա հոր՝ Աբրահամ Պետոյանի սպանության կապակցությամբ:

«Ես մտերիմ եմ Սիրիայի Ղամիշլիի Հայ կաթոլիկների հետ, որոնք համախմբվել են իրենց ծխական քահանայի՝ Հայր Հովսեփ Պետրոսյանի հուղարկավորության համար: Նրան և հորը սպանել էին երեկ: Աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների և Սիրիայի բոլոր քրիստոնյաների համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանցիսկոս Պապը: