Առաքել Մովսիսյանի եղբորորդին՝ մեր օրերի նարկոբարոն. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

/

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եղբորորդին՝ Միհրան Մովսիսյանի որդի Ռոբերտ Մովսիսյանն անցնում է թմրանյութի գործով։ Գործը ներկայումս դատարանում է։

Ռոբերտ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերոջ՝ Արթուրոս Պելիվանիդիդի հետ նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով թմրամիջոց ձեռք բերելու դիտավորությամբ Նիդեռլանդների Թագավորությունում բնակվող ընկերոջ՝ Հովսեփ Հովսեփյանի օժանդակությամբ այդ երկրում ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ 44.76 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց և դրդել են վերջինիս մաքսանենգ ճանապարհով՝ առանց մաքսային հսկողության ՀՀ պետական սահմանով տեղափոխել այդ խմբաքանակը։ Ռոբերտ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել միանգամից երկու հոդվածով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: