Հայկ Հարությունյանի մահվան օրը նրա հետ նույն տանը եղած վկան վերադարձել է ՀՀ․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Հայկ

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբե­րի 16-ին գրել էր, որ Բջնիի իր առանձ­նատանը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարու­թյունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանի Հանրա­պետությունը: Երեկ «Ժողովուրդ» օրա­թերթին տեղեկություններ հասան, որ ՀՀ նախկին ոստիկանապետի ինքնաս­պանության գործով կարևորագույն վկան վերադարձել է Հայաստան:

Հիշ­եցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Հայկ Հարությունյանի վկա Ն. Հ․-ին մա­հից առաջ դժգոհել էր, թե ինչպես է կա­րողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, բայց այսօր իրեն խայտառակու­թյունն ու անպատիվ վախճան է սպառնում: Մեր տեղեկություններով՝ Հ. Հարությունյանի հետ նրա առանձնա­տանը եղած վկան՝ Ն.Հ-ն, ոստիկանու­թյան համակարգի երկարամյա աշխա­տող է եղել:

Երբ նա վարչության պետ է եղել, իրավապահները պաշտոնական դիրքի չարաշահման մասով քրեական գործ են հարուցել: Մեղադրանքը, սա­կայն, չի ապացուցվել, և գործը դատա­կան վախճան չի ունեցել:

Ինչևէ, դեպ­քից կարճ ժամանակ անց վկան հեռա­ցել էր Հայաստանից: ՔԿ-ից էլ տեղեկացրել էին, որ գործով վկան նախաքննական մարմնին հայտնել է, որ մի քա­նի օրից կվերդառնա Հայաստան: Եվ, ահա, նա վերադարձել է»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: