Էրդողանը մեկնում է ԱՄՆ․ Թրամփը 100 միլիարդ դոլարի գործարք է առաջարկել. The Washington Post

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

էրդողան
The Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է 100 մլրդ դոլարի առևտրային գործարք, այն է՝ պատժամիջոցների հետ կապված իրավիճակի լուծման «այլ ճանապարհ», որը Վաշինգտոնը խոստացել է Անկարայի դեմ սահմանել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար։

Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման վերաբերյալ ԱՄՆ նախագահի առաջարկները ներառված են եղել Թուրքիայի նախագահին ուղղված նամակում: Աղբյուրը նաև չի բացառվում, որ Թրամփի առաջարկները կզայրացնեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում օրենսդիրների առնվազն մի մասին, որոնք անցյալ ամիս պաշտպանել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը Սիրիայում նրա ռազմական գործողության համար:

Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերի 12-13-ը կայցելի ԱՄՆ՝ Թրամփի հետ քննարկելու նորագույն կործանիչների, ռուսական և ամերիկյան C-400 և Patriot ՀՕՊ համակարգերի գնումը։ Օրակարգում է լինելու նաև սիրիական հարցի քննարկումը։