ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
ԵՊՀ երկու ֆակուլտետի դասախոսները պաշտպանում են դասադուլը, որի նպատակը բուհական կրթության մասին օրենքի նախագծում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցման դրույթը պահպանելն է։ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դիմաց լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուսանողական շարժմանը հայտնել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը։
«Մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում ուսանողական շարժմանը»,- ասել է Ավետիսյանը։
Ավետիսյանն ուսանողներին առաջարկել է վերադառնալ լսարան և վերսկսել դասերը։
«Ակնկալում ենք, որ նախարարությունը կամ լիազորված մարմինն առաջիկայում կկազմակերպի քննարկում, որին կմասնակցեն շահագրգիռ և իրավասու բոլոր կողմերը։ Ակնկալում ենք, որ այդ քննարկմանն անպայման մասնակցի նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը», - ասել է դասախոսը։
Ըստ դասախոսի՝ քննարկմանը հնարավոր կլինի հասնել եզրակացության, որտեղ առաջ քաշված հարցերը լուծում կստանան, և կլինի նաև դասերի վերսկսում։
Համալսարանի դասախոս Նարինե Դիլբարյանն ընթերցել է ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի հայտարարությունը․
«Հայտարարում ենք համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ, որպես միաբանության քայլ», - հայտարարել է Դիլբարյանը։