Հայաստան - Հունաստան հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

մրցավար

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա ԵՎՐՈ 2020 որակավորման փուլի J խմբի Հայաստան-Հունաստան հանդիպումը։ Խաղը կսպասակեն լեհ մրցավարների բրիգադը՝ Պավել Ռաչկովսկու գլխավորությամբ։ Նրան կօգնեն Միխալ Օբուկովիչն ու Ռադոսլավ Սիյեկան։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Դանիել Ստեֆանսկին, մրցավարների տեսուչը՝ Լադիսլավ Գադոշին (Սլովակիա)։