Ձերբակալություններ՝ Բաքվում․ ընդդիմադիր կուսակցությունը չարտոնված ցույց է արել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Բաքվում գործադիր իշխանության շենքի հարակից տարածքում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են ադրբեջանայան ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահներ Սահավաթ Սոլթանլըն, Ֆարաջ Քերիմլին և այլ ակտիվիստներ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ձերբակալվել են նաև մի քանի կանայք, որոնք հայտարարել են, որ ոչ մի օրենք չեն խախտում, ընդամենն օգտվել են բողոքի ակցիա անցկացնելու սահմանադրական իրավունքից:

Ավելի ուշ ձերբակալվել է նաև Զաքիր Իսմայիլովը։ Ըստ քաղաքական գործչի տվյալների՝ մինչ ակցիայի մեկնարկն արդեն ձերբակալվել էր 17 կուսակցական, իսկ նախօրեին ձերբակալել էր ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին:

Նոյեմբերի 12-ին «Մուսավաթ» կուսակցությունը բողոքի ակցիա էր նշանակել Բաքվի գործադիր իշխանության շենքի մոտ, որի հաստատման համար դիմել էր գործադիր իշխանությանը։ Վերջինս չէր տվել ակցիայի անցկացման համար։ Կուսակցությունը Բաքվի գործադիր իշխանության շենքի դիմաց ակցիայն անցկացրել էր առանց թույլտվության: