Նեյմարը խոսել է «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Նեյմար

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը Բարսելոնում մասնակցել է «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի կնոջ ծննդյան օրվա երեկույթին, որին ներկա է եղել նաև կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին։ Սուարեսի և Մեսսիի հետ զրույցում Նեյմարը խոսել կատալոնական ակումբ վերադառնալու ցանկության մասին։

Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017-ին 222 միլիոն եվրոյով։ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ կավարտվի 2022 թվականին։