Unibank

Unibank Mobile

Հայաստանում գնում է պայքար սակավագիտության և լայնամտության միջև․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

1

«Արվեստի, մշակույթի բնագավառում պետք է այլ քաղաքականություն ունենանք և ֆինանսավորենք, քաջալերենք մշակույթը, ստեղծագործական աշխատանքը Հայաստանում»,- անդրադառնալով «Հուզանք ու Զանգ» ներկայացման հասեցին հնչած քննադատություններին՝ ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գրանտային ծրագրեր են իրականացվել: Սա այդ ծրագրի 22 նախագծերից մեկն է: Հիմա ԿԳՄՍ նախարարությունը, քննադատությունները հաշվի առնելով, այդ մեխանիզմը կատարելագործելու հետագա քայլերի մասին է մտածում, որ ոչ միայն թղթի վրա լինի ներկայացման մասին պատկերացում, այլև՝ վիզուալ տեսնենք, թե ինչ տեսարան է այն ունենալու: Արվեստը հենց դրանով է արվեստ, որ միշտ չէ միանշանակ», - նկատեց վարչապետը՝ ընդգծելով, որ այս օրերին փորձել է հասկանալ, թե ինչ է նշանակում «սատանիզմ», մինչդեռ այդպես էլ չի կարողացել հասկանալ:

«Հայաստանում գնում է պայքար սակավագիտության և լայնամտության միջև: Եկեք արձանագրենք՝ մարդկությունը տեսել է պատմություն, երբ մարդ ասել է՝ «երկրագունդը կլոր է», դրել են վառել են, հիմա այդ վառողների գաղափարակիցները 21-րդ դարում էլ են ապրում, լավ են անում, բայց դա չի նշանակում, որ գերաններն ու լուցկին պիտի տանք իրենց ձեռքը ասենք՝ ում ուզում եք վառել՝ վառեք», - ասաց Փաշինյանը։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին էլ ՀՀ վարչապետն ասաց,

«Հիմա ասում եք սատանիստներ, բայց հրաժարական պահանջող մարդկան մեջ մարդիկ կան, որ մեկը շատ իրանց բեղերին նայի, կարող ա ասի՝ «սատանիստական բեղեր են», և ոչ մեկ չի կարա հակառակը ապացուցի»:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս