Գեներալներ կան, որոնք ցուցմունք են տվել սահմանային վիճակից, երբ Արցախից զորք էր բերվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

«Մարտի մեկի գործում կան դրվագներ, որում նշվում է, թե Փաստահավաք խումբ գնալուց առաջ, բավականին լուրջ մարդիկ մտել են նախագահական նստավայր, որտեղ նրանց ինստրուկտաժ են արել։ Այդ մարդիկ ցուցմունքներ են տվել, որ ինստրուկտաժ անողը եղել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Մարտի 1-ի գործով տուժողներից մեկի փաստաբան, նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը։

Սաֆարյանի խոսքով՝ եթե Կոստանյանը կարծում է, որ իր անունն անհարկի շահարկում են, պետք է գա ու առերեսվի իր անունը տվող անձանց հետ։

Ըստ Սաֆարյանի՝ ի հեճուկս Քոչարյանի պաշտպանական կողմի պնդումների՝ քրեական գործի ամեն մի էջը վերաբերում է սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահին։

«Երբ ցուցմունքները հրապարակվեն, դուք կլսեք։ Գործով կան անգամ գեներալներ, ովքեր ցուցմունք են տվել, որ Մարտի 1-ին, երբ զորքը բերվել է Հայաստան, սահմաններում վտանգավոր վիճակ էր ստեղծվել»,- ասել է փաստաբանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։