Ամեն ինչ նոր է սկսվում․ Գևորգ Պետրոսյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

  ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իմ հարգարժան ընդդիմախոսներին

Ասում եք՝ կեղծ օրակարգ ա բերվում ԱԺ, քանի որ նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու դեպքեր չկան:
Նախ, էտ ո՞վ ա ճշտել՝ կան, թե ոչ:
Ամեն ինչ նոր ա սկսվում: Ստամբուլյան կոնվենցիան ուզում են ներմուծել հենց դրա համար:
Ձեր տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում, ի՞նչ գործ ունի ծովահենության հանցակազմը ՀՀ Քրեական օրենսգրքում, երբ Հայաստանը ծով չունի (այդտեղ հանձնման հետ կապված խնդիր կա, երկար պատմություն ա)։
Այ խելոքներ, պետք ա խնդրի դեմն առնել, և ոչ թե ընկնել ճահճի մեջ ու հետո Աստծուց փրկություն աղերսել...»