Գերմանիայում ադրբեջանցիներից կազմված հանցավոր խումբ է հայտնաբերվել

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

ոստիկանություն

Գերմանիայի իրավապահ մարմիններն օպերատիվ գործողություններ են իրականացրել ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր ցանցը հայտնաբերելու համար։

Հետաքննությունը պարզել է, որ Ադրբեջանի 7 քաղաքացի Գերմանիայում  ներգաղթյալների առևտրի նպատակով հանցավոր խումբ են ստեղծել: Խմբի անդամներն անօրինական ճանապարհով Եվրոպա են տեղափոխել 20 ադրբեջանցի ներգաղթյալի և դրա դիմաց ստացել են 3000-10 000 եվրո:

Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածները կկրեն 6-ամսյա կալանք: