Ռուս լրագրողին ձերբակալել են ադրբեջանական սահմանին՝ անձնագրում հայկական կնիքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

«Великий Новгород» գործակալության թղթակից Յուլիա Գոնչարենկոն իր գրառման մեջ խոսել է Ադրբեջան կատարած այցի մասին:

Դաղստանում սահմանը հատելիս երբ տեսել են Գոնչարենկոյի անձնագրում Հայաստանի կնիքը, նրան  հարցաքննել են, հետո նոր թույլատրել անցնել ադրբեջանական կողմ: Սկզբում ադրբեջանցի մաքսային աշխատողը զննել է ռուսների անձնագրերի կնիքը, իսկ հետո նրան է միացել երկրորդը և սկսել են նրանց հարցաքննել անցյալ տարի Հայաստան կատարած այցի մասին: Սահմանապահները հետաքրքրվել են, թե որ քաղաքներն են այցելել ռուս զբոսաշրջիկները և որտեղ են իջևանել:

Պարզելով, որ վերջիններս միայն Երևանի հոսթելում են իջևանել՝, նրանց բաց են թողել՝ նախազգուշացնելով․ «Տեսեք, հա, եթե որևէ մեկը ձեզ կառաջարկի գնալ Ղարաբաղ, ոչ մի դեպքում չհամաձայնեք: Եթե ​​այցելեք Ղարաբաղ, ձեր մուտքն աշխարհի շատ երկրներ արգելվելու է»։

«Փաստը, որ անձնագրում հայկական կնիքը լավ բան չի նշանակում, արդեն պարզ էր: Ճիշտ է՝ նրանք համացանցային ֆորումներում ասում են, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկներին թույլատրվում է մուտք գործել Ադրբեջան, բայց գործնականում մեզ բոլորիս՝ 2 մեծահասակի և 2 երեխայի, անմիջապես ձերբակալել են»,- գրել է ռուսաստանցի լրագրողը: