Երբ գտնի այդ նորմը, կասեմ․Գևորգ Պետրոսյանը՝ ԱԺ նախագահի՝ պատգամավորին ձայնից զրկելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետորսյանը պնդում է, որ ԱԺ ամբիոնից իր ելույթից հետո վիճաբանության մեջ չի հայտնվել։

«Ո՞ւմ հետ: Տենց մարդ չկա, ո՞վ ա էդ տղեն, թող գա տենամ, ով ա իմ հետ վիճել դրսում: Ես իմքայլականների մեջ էլ ունեմ շատ հարգելի մարդիկ, ավանդապաշտ, արժանապատիվ, կարգին մարդիկ, կարգին տղեք, որ իրենք էլ են կիսում իմ ասածը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ իր ելույթից հետո ԱԺ նախագահը խնդրեց  քարտուղարին համապատասխան հոդված գտնել՝ պատգամավորին ձայնի իրավունքից զրկելու մասին, Պետրոսյանը պատասխանեց.

«Պարոն Միրզոյանը թող լավ ուսումնասիրի ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը և հարցում չանի Սողոմոնյանից, թե ինչ նորմ պիտի վկայակոչի: Երբ գտնի այդ նորմը, ես իրան կասեմ»:

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը ներկայացրել էր օրենքի նախագիծ՝ միասեռականների  ամուսնությունն արգելելու և նրանց երեխա որդեգրելու իրավունքից զրկելու մասին: