Մեդվեդևն անդրադարձել է Բլագովեշչենսկում տեղի ունեցած կրակոցներին

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News  

կրակոց

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կրթության նախարար Օլգա Վասիլևային հանձնարարել է վերլուծել Ամուրի շրջանում Բլագովեշչենսկի քոլեջի ողբերգության պատճառները և զեկույց ներկայացնել կառավարությանը:

«Ցավոք սա առաջին անգամը չէ։ Եվ չնայած ձեռնարկված միջոցառումներին, այդպիսի դեպքեր լինում են»,- ասել է ՌԴ վարչապետը։

Նախարարների կաբինետի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը կրթական հաստատություններում անվտանգությունն ապահովելու համար, և ավելի վաղ տրված հանձնարարականներն այս ոլորտում պետք է կատարվեն: