Ֆրանսիայում մետեոտագնապի նախավերջին մակարդակ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Մետեոտագնապի նախավերջին (նարնջագույն) մակարդակ է հայտարարվել Ֆրանսիայի հարավարեւելյան որոշ դեպարտամենտներում վատ եղանակի պատճառով։ Այս մասին ասվում է Meteo-France ազգային օդերեւութաբանական ծառայության հրապարակած տեղեկությունում։

Նրա տվյալներով՝ Լուար, Սաոն եւ Լուար, Էն, Ռոն, Արդեշ, Դրոմ, Իզեր դեպարտամենտներում սպասվում է հորդառատ ձյուն, որը կփոխարինվի սառցե անձրեւով, որոշ շրջաններում 20-30 սանտիմետր ձյուն կտեղա։

Ուժեղ քամիների եւ ալիքների պատճառով Ֆրանսիայի հարավային ափին սպասվում է ծովի մակարդակի բարձրացում, ինչը կարող է հանգեցնել մերձակա տարածքների ջրասուզման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։