Սպանված հայ բռնցքամարտիկը կասկածվում էր «Մասիվցի Անդիկի» սպանությունը պատվիրելու համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

բոլյան

Նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում սպանված Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, 40-ամյա Աշոտ Բոլյանը Հայաստանում՝ հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանության գործով հարուցված քրեական գործում ներգրավված էր որպես կասկածյալ: Նա կասկածվում էր «Մասիվցի Անդիկի» սպանությունը պատվիրելու համար: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի հարավ-արևմուտքում սպանվել է Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով), միջազգային տարբեր մրցաշարերի 17-ակի չեմպիոն Աշոտ Բոլյանը։ Տեղեկությունը հաստատել է նաև Մոսկվայի քննչական գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան։

Քննության տվյալների համաձայն՝ նոյեմբերի 13-ի երեկոյան՝ բնակելի տան մոտ, որը գտնվում է Նախիմովի պողոտայում, անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել 1979 թվականին ծնված տղամարդու ուղղությամբ, որից նա տեղում մահացել է։ Ըստ աղբյուրի՝ ՔԳՎ քննչական մարմինները հարուցել են քրգործ՝ «Սպանություն» և «Զենքի ապօրինի կրում» հատկանիշներով: Իրականացվում են քննչական գործողություններ և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։