Նախորդ 2 տարիների համեմատ ամուսնություններն ավելացել են, ամուսնալուծությունները՝ պակասել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

ամուսնություն

2019 թ․ առաջին 9 ամիսներին ՀՀ-ում գրանցվել է 11 592 ամուսնություն, ինչը 682-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, իսկ 2017 թ․ համեմատ՝ 327-ով։ 

Ամուսնալուծությունները պակասել են թե՛ 2018 թվականի առաջին 9 ամիսների համեմատ՝ 1 %-ով, թե՛ 2017 թ․ նույն ժամակաշրջանի համեմատ՝ 3,8 %-ով։

Այսպիսով, 2019 թ․ հունվար-սեպտեմբերին հանրապետությունում գրանցվել է ամուսնալուծության 2 850 դեպք, 2018-ի նույն ժամանակաշրջանում՝ 2 880 դեպք, 2017-ին՝ 2 963 դեպք։ 

Ամենամեծ թվով ամուսնալուծությունները գրանցվել են Կոտայքի մարզում՝ 317 դեպք, այնուհետև Սյունիքում՝ 284 դեպք, Արագածոտնում՝ 282 դեպք։

Մայրաքաղաքում ամուսնալուծությունների թիվը կազմել է 246, ինչը նախորդ տարվա 9 ամիսների համեմատ պակասել է 40-ով, իսկ 2017 թ․ համեմատ՝ 11-ով։

Հասմիկ Կիրակոսյան