ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Հայ բռնցքամարտիկ Աշոտ Բոլյանի սպանության վայրից ռուսական «Mash Telegram» ալիքը տեսանյութ է հրապարակել: Ինչպես արդեն նշել ենք, դեպքը կատարվել էր Մոսկվայի՝ Նախիմովսկի պողոտայում՝ Բոլյանի տան մոտ:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է Բոլյանը սպիտակ Infinity-ով մոտենում տանը, որտեղ մարդասպանն արդեն մի քանի ժամ սպասում էր նրան:
Աղբյուրը գրում է, որ Աշոտ Բոլյանին սպանել են՝ նշան բռնելով գլխին այն բանից հետո, երբ կայանել է մեքենան:
Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մի քանի կրակոց է արձակվել, որոնցից մեկը ճակատագրական է եղել:
Տեսանյութը՝ ստորև։