ԱԺ պատգամավորի նկատմամբ սպառնալիքների տեղեկություններն ուղարկվել են ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News  

Նազելի-Վարդան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  

«Որպես օրենքի նախագծի հարակից զեկուցող հանդես գալու հետ կապված ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»:

Ըստ լուրերի՝  ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը երեկ սպառնացել էր Նազելի Բաղդասարյանին՝ ասելով, թե պատգամավորը չի էլ պատկերացնում ինչ է իրեն սպասվում: