Ռուսթավելին փակ է․ վրացիներն ակցիա են սկսել սահմանադրական ուղղումների ձախողումից հետո

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News  

Թբիլիսի

Թբիլիսիի կենտրոնական՝ Ռուսթավելիի պողոտան փակվել է ցուցարարների կողմից։ 

Ակցիայի մասնակից քաղաքացիական ակտիվիստները նստել են փողոցում։ Խորհրդարանի մոտ նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կան։ Ակցիան կազմակերպվել է մի քանի քաղաքացիական շարժման կողմից, որոնցից մեկը՝ «Ամոթ է»  շարժումը հունիսի հակառուսական տրամադրությունների հետ կապված ակցիաների հիմնական նախաձեռնողն է։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Մասնակիցները կոչ են անում այսօր ժամը 19։00-ին լինել խորհրդարանի մոտ։

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին չի պաշտպանել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որոնք վերաբերում են 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը զրոյական ընտրական շեմով: Այդ գաղափարին դեմ Է քվեարկել կառավարող կուսակցությունից մեծամասնական պատգամավորների մեծ մասը, որը և մշակել Էր օրինագիծը: