«Նոյեմբերի 23-ին Գիորգոբա տոնն է, և վրաց ժողովուրդը պետք է խաղաղ մոբիլիզացվի»․ Սաակաշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Վրաստանի իշխող կուսակցության՝ 2020թ․-ին բացառապես համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու խոստումը կատարելուց հրաժարումը մեկնաբանելով՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում հիշեցրել է «վարդերի հեղափոխությունը», տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

«Շուտով՝ նոյեմբերի 23-ին, Գիորգոբա տոնն է, եւ վրաց ժողովուրդը պետք է համախմբվի, խաղաղ մոբիլիզացվի»,- ասել է Ուկրաինայում գտնվող Սաակաշվիլին։

«Ինպես եւ սպասվում էր, Իվանիշվիլին բոլորին գցեց եւ հիմարացրեց։ Այդ ռեժիմը լեգիտիմություն չուներ, այնպես որ ամեն բան կախված է մեզանից։ Ուժը միասնության մեջ է, մեզ մոտ ամեն ինչ կստացվի։

Այդ նրանք շրջեցին պետությունը, նրանք յուրացրին իշխանությունը, եւ նրանք են անօրինական։ Նրանք կարծում են, թե ուժ ունեն, բայց ուժն ու իշխանությունը պատկանում են մարդկանց, եւ այս ճշմարտությունը քանիցս պատմականորեն հաստատվել է։ Վրաց ժողովրդի անկախ, ազատ, կայացած, հաջողակ ազգ լինելու ցանկությունն անպայման կհաղթի ընդդեմ իշխանության զավթիչների»,- ընդգծել է Սաակաշվիլին։