Այս տարի ՀՀ-ում գրանցվել է կապիտալի ներհոսք և օտարերկրյա արժույթի պահանջարկ․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

«Այս տարի Հայաստանում գրանցվել է կապիտալի ներհոսք եւ օտարերկրյա արժույթի լուրջ պահանջարկ»,- Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ տարեսկզբից ԿԲ-ն գնել է մոտ 500 մլն դոլար։

«Դա ցույց է տալիս, որ մենք ունենք կապիտալի ներհոսք, իսկ դա իր հերթին նշանակում է, որ մենք ունենք օտարերկրյա արժույթի լուրջ պահանջարկ։ Այս տարի մենք ոչ մի գործարք չենք կատարել հակառակ ուղղությամբ։ Դա նշանակում է, որ առաջարկը շուկայում էապես ավելի մեծ է, քան պահանջարկը։ Բայց միանգամայն հնարավոր է, որ կարող են եւ օրեր լինել, երբ նաեւ պահանջարկ կլինի»,- պարզաբանել է Ջավադյանը։