ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
«Փաստինֆո»-ին հաջողվել է պարզել, որ ԱԺ նախկին պատգամավոր,գործարար Ալիկ Պետրոսյանը ձերբակալվել է երկու օր առաջ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործի շրջանակներում։Փաստաբանը բողոք է ներկայացրել ձերբակալության որոշման դեմ և գործարարն արդեն ազատ է արձակվել։
Պաշտոնական մարմինները դեպքի վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չեն տալիս։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՔԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, և նրա որդուն։
Ըստ տեղեկությունների՝ նրանք կասկածվում են փողերի լվացման գործում։