Նոր մանրամասներ. Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News  

.
«Փաստինֆո»-ին հաջողվել է պարզել, որ ԱԺ նախկին պատգամավոր,գործարար Ալիկ Պետրոսյանը ձերբակալվել է երկու օր առաջ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործի շրջանակներում։

Փաստաբանը բողոք է ներկայացրել ձերբակալության որոշման դեմ և գործարարն արդեն ազատ է արձակվել։

Պաշտոնական մարմինները դեպքի վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չեն տալիս։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՔԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, և նրա որդուն։

Ըստ տեղեկությունների՝ նրանք կասկածվում են փողերի լվացման գործում։