«Մել»-ն ինտիմ վավերագրական ֆիլմ է Մել Դալուզյանի մասին․ WindmillFilm

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Հոլանդական   WindmillFilm ֆիլմարտադրող և դիստրիբուցիայով զբաղվող ընկերությունը ներկայացրել է հայազգի ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի նկարագրությունը։

««Մել(ինե)»-ն ինտիմ վավերագրական ֆիլմ է Մել Դալուզյանի մասին, ով Հայաստանի ամենատաղանդավոր ծանրամարտիկներից մեկն է` ժամանակին սիրված չեմպիոն, ով մեդալներ է ստացել և համաշխարհային ռեկորդներ գրանցել, բայց ում համբավը փոխակերպվեց անվանարկման, երբ նրա տրանսգենդեր ինքնությունը հրապարակայնացվեց: Ֆիլմը տարիներ և «հազարավոր կիլոմետրեր» ձգվող պատմություն է, որը ներկայացնում է կյանքերի շրջադարձերը՝ ինքնադրսևորման և բիրտ ավանդական հասարակության միջև:

Մեր կերպարների միջոցով  ֆիլմը հարցադրում է անում՝ ո՞րն է այն գինը, որն անձը պետք է վճարի դառնալու համար այն մարդը, որն ինքը կա իրականում: Եվ եթե այդ գինը քո ընտանիքն է, ընկերները և անգամ քո հայրենիքը, արժե՞ արդյոք:

Ռեժիսոր՝ Իննա Սահակյան

Տևողություն՝ 70 րոպե

Երկիր՝ Հայաստան և Նիդեռլանդներ

Տարի՝ 2019»,- այսպես է ներկայացվում ֆիլմը։