«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել մարդու առևանգման մեղադրանքով հետախուզվողը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

1

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 13-ի լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 28-ամյա մի երիտասարդի։

Կոտայքի մարզի Գառնի գյուղում հաշվառված երիտասարդը 2013 թվականի հոկտեմբերից հետախուզվում էր մարդու առևանգման  մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։