Թումանյանի բաժնի ոստիկանները հայտնաբերել են պատժի կրումից խուսափող հետախուզվողի 

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News  

.

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արտաշատի գործընկերների հետ համատեղ նոյեմբերի 13-ի գիշերը Արտաշատում հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին մի տղամարդու։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

Լոռու Քարինջ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդը հոկտեմբերի 24-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։