Աշոտ Ղուլյանը կառաջադրվի նախագահի թեկնածու. նա իր հաշվարկներն ունի. «Ժամանակ»

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News  

.

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը որոշել է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, ինչի մասին կհայտարարի առաջիկայում:

Ղուլյանը նման որոշում է կայացրել, քանի որ առանց իր առաջադրման, նրա ղեկավարած կուսակցությունը՝ ԱԺԿ-ն, խորհրդարանական ընտրություններում որեւէ հաջողության հույս չէր կարող ունենալ:

Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու միաժամանակ, եւ Ղուլյանը հույս ունի, որ ընտրություններից հետո իր ղեկավարած կուսակցությունը հերթական անգամ կոալիցիայի մաս կդառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում