Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում․ Փայլան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News  

Փայլան

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հայերի վերաբերյալ Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում արված հայտարարությանն այն մասին, որ Հայաստանին անվանել էր «երեկվա պետություն», իսկ հայերին՝ «գաղթականներ»։

Դիմելով Էրդողանին՝ հայ պատգամավորն իր Twitter-յան էջում գրել է.

«Հայ ժողովուրդը, այլ ժողովուրդների հետ միասին,  այս հողերում նստակյաց կյանք է վարել հազարավոր տարիներ:

Նա քաղաքակրթություն է ստեղծել բոլոր այն քաղաքներում, որտեղ ապրել է:

Ասում է՝ (Էրդողանը), «Հայերին տեղահանել են այն ժամանակ, երբ թափառում էին, որպես քոչվոր»։

Ամոթ։  

Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում»։

Փայլան