Միակ արդյունավետ ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններ պարտադրելն է․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էում գրառում է արել՝ անդրադառնալով նեքաղաքական իրավիճակին, և նշել, որ ատահերթ ընտրություն անցկացնելն անհրաժեշտություն է։ Գրառումը՝ ստորև․

«Ի՞նչ անել...Պարտադրել արտահերթ ընտրություններ

Նեոբոլշևիկների պոպուլիստական իշխանության ընդդիմախոսների շրջանակը ընդլայնվում է:
Փաշինյանին քննադատում են նույնիսկ նրանք, ովքեր «թավշյա հեղափոխության» օրերին նրան ծափահարում էին, իսկ պայքարելու և ակտիվ խոսելու կոչեր են անում նրանք, ովքեր դեռ մեկ տարի առաջ չէին խրախուսում իմ և կուսակցական պայքարող ընկերներիս քաղաքական պայքարը Նիկոլի նեոբոլշևիկյան իշխանության դեմ:

Ինչևէ, անցյալն անցյալ է և հիմա պետք է պայքարել ապագայի անելիքների վրա:

Անշուշտ, թե՛ հիասթափվածների և թե՛ դժգոհների քանակն ավելանում է, քանի որ գործնականում չկա ոլորտ, որտեղ «քայլողների վարչապետը» չի քանդել՝ վտանգելով ազգային ու պետական շահը:

Այս պայմաններում առանցքային է դառնում ամենաարդիական հարցերից մեկը՝ ի՞նչ անել:

Կարծում եմ՝ միակ արդյունավետ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններ պարտադրելն է օրվա ռեժիմին:

Հեշտ չի լինելու, բայց պետք է օրենքների շրջանակներում հասնել արտահերթ ընտրությունների, հակառակ դեպքում՝ մենք ցտեսություն կասենք իշխանությունների տարանջատման սկզբունքին ու ժողովրդավարությանը և կասենք բարև բացարձակ բռնատիրությանը:
Իսկ վերջինն ամենավատ սցենարն է մեր հայրենիքի համար:

Հ. Գ. Հայկը հաղթելու է Բելին»: