Առողջապահական ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատարան ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

ԾԻԳ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Շավարշ Գրիգորյանն ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝

Շավարշ Գրիգորյանին ազատել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։