Չնայած «վետո»-ին՝ բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի․ կա 3 տարբերակ․ Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Սուրեն

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը գրառում է արել հայերի ցեղասպանության բանաձևի նկատմամբ կիրառված վետոյի մասին՝ տեղեկացնելով, որ բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի։ 

«Չնայած կիրառված «վետո»-ին՝ բանաձևը Սենատում դեռևս շանսեր ունի

Շանս 1. Գրահամը վերացնում է իր վետոն (hold): Նման գործողության պատճառ կարող է դառնալ նրա նկատմամբ հասարակական լուրջ ճնշումը:

Շանս 2. Գրահամը կարող է ամբողջ Սենատում միայնակ մնալ, եթե սենատորների ճնշող մեծամասնությունը աջակցեն բանաձևին: Այս դեպքում նրա վրա փաստացի ճնշում կլինի իր գործընկերների կողմից:

Շանս 3. Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Մքքոնելը շրջանցի վետոն և բանաձևը բերի քվեարկության: Այս պարագայում վետոն կիրառած սենատորը կարող է օգտվել իր «filibuster» իրականացնելու իրավունքից, այսինքն՝ ձգձգել քվեարկությունը, քննարկումներ և լսումներ կազմակերպել և այլն:

ՀԳ. Այս պահին մեր «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» մասնագետները քրքրում են Գրահամի կապերը թուրքական լոբիստների հետ և ձեռքի տակ հայտնված տեղեկությունները շուտով կհրապարակենք»,- գրել է Սուրեն Սարգսյան: