Ռամոսը դժգոհ է «Բարսելոնայի» հետ խաղի օրվա ընտրությունից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Ռամոս

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը դժգոհ է կատալոնական «Բարսելոնայի» հետ հանդիպման օրվա ընտրությունից, քանի որ, ըստ Ռամոսի մադրիդյան ակումբը մեկ օր ավելի քիչ ժամանակ կունենա հանգստանալու համար։ «Սուպերկլասիկոյում «Բարսելոնան» ավելի լավ վիճակում կլինի, քան «Ռեալը»:  

«Այնուամենայնիվ, մենք խաղալու ենք միայն ու միայն հաղթանակի համար: Միավորների կորուստն անթույլատրելի է «Ռեալի» համար»,- ասել է Ռամոսը։

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 18-ին: