Թրամփը խոստովանել է, որ իմպիչմենտի հետաքննությունը ծանր կանդրադառնա իր ընտանիքի վրա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News 

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իմպիչմենտի հետաքննությունը ծանր կանդրադառնա իր ընտանիքի վրա։  Այս մասին նա հայտարարել է Լուիզիանայում հանրահավաքի ժամանակ, որտեղ  նա պաշտպանում էր նահանգապետի հանրապետական թեկնածու Էդի Ռիսփոնեի։ Թրամփն առաջին անգամ է խոստովանել անձնական վնասը իմպիչմենտի գործընթացից։

Նա դեմոկրատներին մեղադրել է և իմփիչմենթի հետաքննությունը համեմատել վհուկների որսի հետ՝ պնդելով, որ դա քաղաքական բարիք է իր վերընտրման համար։

Թրամփը հերքել է պնդումներն այն մասին, որ Ուկրաինայի հանդեպ իրավախախտումներ են իրականացվել։ Նա նշել է, որ Բայդենին կհաղթի առանց Ուկրաինայի։