ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։Արայիկ Սահակյանը նշանակվել էր 2019 թ․-ի փետրվարին։ Որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արայիկ Սահակյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում:
Ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, նրանից հետո պաշտոնից ազատվել էր նաև կառուցի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը։